ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փո­փո­խու­թյուն­ներ Հա­յաս­տա­նում ապաս­տան հայ­ցող­նե­րին վե­րա­բե­րող օրեն­քում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքի համաձայն ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում պետք է դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար: Այդ եզրակացության առկայության հանգամանքը սահմանված չէ որպես պարտադիր պայման ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելիս, ինչպես նաև նախատեսված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման համար:

Մասնավորապես, միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմում է միայն Հայաստանի տարածք անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու նպատակով։ Նշվում է, սակայն, որ հնարավոր են դեպքեր, երբ ապաստան հայցողը Հայաստան մուտք գործած լինի օրինական ճանապարհով, սակայն վտանգ ներկայացնի երկրի ազգային անվտանգության համար: Ստացվում է, որ օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց մեր երկրում ապաստան ստանալ: 

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը` նախատեսելով, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար պետք է դիմի ոչ միայն Հայաստան անօրինական մուտք գործած ապաստան հայցողների պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ ապաստան հայցողը մեր երկիր է ժամանել օրինական ճանապարհով։ Բացի դա, այս եզրակացության առկայությունը կլինի պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար: 

Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում` սահմանելով, որ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացությունը տրվում է միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումը ստանալուց հետո երկու ամսվա, իսկ արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին կդիմի ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար Հայաստան մուտք գործած ցանկացած ապաստան հայցողի պարագայում, ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության առկայությունը կսահմանվի որպես պարտադիր պայման` միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի հարցով որոշում կայացնելու համար, կսահմանվեն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման հստակ ժամկետներ, ինչպես նաև կկատարվեն որոշակի խմբագրական փոփոխություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular