ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելում ծանր խոսակցություն է եղել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու որքան էլ փորձ է արվում նրա ունեցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղեկություններն այլ բանի մասին են խոսում: Դիվանագիտական շրջանակներոմ պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել: Ու խոսքը միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է  Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ու որքան էլ փորձ է արվում նրա ունեցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղեկություններն այլ բանի մասին են խոսում: Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել: 

Ու խոսքը միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է ստանալ Եվրոպայի «դաբրոն»: Մեր աղբյուրները պնդում են, որ ծանր խոսակցություններ են եղել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով: Ըստ տեղեկությունների, Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդարությունների և կամայականությունների վրա: Միևնույն ժամանակ նշվել է, որ այս հարցով եվրոպական ատյանների որոշումները պատրաստ են, ուստի Հայաստանի գործող իշխանությունները ստիպված են լինելու ազատ արձակել Քոչարյանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular