Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում դպրոց հաճախելը կլինի ըստ ցանկության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի քաղաքապետ Ս․ Սոբյանինը հրաման է ստորագրել, ըստ որի` կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Մոսկվայում երեխաների դպրոց հաճախելը կլինի ըստ ցանկության, այս մասին հաղորդում է ria.ru֊ն։
«Երկուշաբթի օրվանից դպրոց հաճախելը կլինի ինքնակամ՝ ըստ ծնողների նախընտրության։ Իսկ նրանց համար, ովքեր ամեն դեպքում կնախընտրեն հաճախել, ուսումնական հաստատությունները կփորձեն հեռահար ուսուցում ապահովել»,֊ իր բլոգում քաղաքապետն այսպես է մեկնաբանել որոշոմը։