ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջ աշխարհի եզդիները կանգնած են հայության կողքին. Եզդիների ազգային միության փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայից Հայաստան է ժամանել եզդիական պատվիրակությունը. ծնունդով Թուրքիայից և Իրաքից, բայց իրենց գործունեությունը Գերմանիայում ծավալող եզդի ակտիվիստները մի շարք ոլորտներում պաշտպանում են իրենց ազգի իրավունքները:Եզդիների ազգային միության փոխնախագահ Խդր Հաջոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հյուրերի՝ Հայաստան ժամանելու առաջին պատճառը հայ ժողովրդին զորակցություն հայտնելն է՝ կապված ղարաբաղա-ադրբե ջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Պատվիրակության անդամները վստահեցրին, որ ամբողջ աշխարհի եզդիները դժվար պահին պատրաստ են սատար կանգնել հայերին, ինչպես դա եղել է դարեր շարունակ: Նրանք այն համոզումն ունեն, որ Հայաստանում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ մի տեսակ խտրականություն չի դրսևորվում. այստեղ նրանց իրավունքները պաշտպանված են, նրանք կարող են ազատ և անկաշկանդ զարգացնել իրենց լեզուն, կրոնն ու մշակույթը:

Պատվիրակության անդամներից հասարակականգործիչ և իրավաբան Ադնան ալ-Էզդին Իրաքից իր խոսքում նշեց, որ նրանք այցելել են եզդի զոհվածների ընտանիքներին: «Մեր այցի նպատակներից է նաև հատուկ երախտագիտություն հայտնել հայոց պետականությանը, որն առաջինն աշխարհում ճանաչել է եզդիներին, որպես ազգ և եզդիերենը՝ որպես լեզու»,- նշեց ալ-Էզդին: Նա իր խոսքում խնդրանքով հանդես եկավ՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ միջազգային ատյաններում բարձրաձայնելու եզդիների ցեղասպանության ճանաչման խնդիրը: «Իրաքի հյուսիսում 2014 թ. օգոստոսի 3-ին «Իսլամական Պետությունը» կոտորել է 5000-ից ավել եզդի, 3000-ից ավելի կին ու երեխա գերի է վերցվել, և մոտ կես միլիոնը դարձել փախստական»,- մանրամասնեց իրավաբանը:
Եզդի հոգևոր շեխ Հաջի Խեյրին նշում է, որ լինելով Հայաստանի եզդիական համայնքներում՝ նրանք տեսան, թե որքան ջերմ ու եղբայրական են հարաբերությունները հայերի ու եզդիների միջև: Նա կարծում է, որ երկու ազգերի համար պաշտպանված ու ամուր լինելու հիմնարար կետերից մեկը միասնականությունն է:
«Մենք՝ եզդիներս, նույնիսկ արտերկրում չունենք այդքան հնարավորություն և ազատություն` կառուցելու սրբավայրեր. սա ևսմեկ ապացույց է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց եզդի կին ակտիվիստ շեխ դայե Ֆանոս Աքչուրան: Նա ասում է, որ տարիներ առաջ իր մայրը պատմում էր, թե ինչպես են 1 915 թ.-ին թուրքերը փորձել կոտորել հայերին, իսկ իր ընտանիքը փրկել է 2 հայ ընտանիք:
Մշակութային ոլորտում եզդի հասարակական գործիչ և հաղորդավար Բահրան Սանսարը կարծում է, որ եզդիներն ու հայերը նմանություններ ունեն մշակույթի ու երաժշտության ոլորտում, քանի որ ապրել ենք կողքի կողքի: «Հարկ եղած դեպքում ինչպեսՀայաստանի, այնպես էլ Գերմանիայի եզդիները պատրաստ են Հայաստան գալ՝ պաշտպանելու երկիրը ադրբեջանական հարձակուներից»,- ավելացրեց Սանսարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular