ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինելու Սեյրան Օհանյանի ու Էդվարդ Նալբանդյանի ճակատագրերի հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ԱԺ-ում պատասխանելով հարցին՝ ի՞նչ է լինելու Սեյրան Օհանյանի ու Էդվարդ Նալբանդյանի ճակատագրերի հետ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի վերանշանակման հարցերը ես չէ, որ լուծում եմ: Ըստ Սահմանադրության՝ դա վերապահված է ՀՀ նախագահին, և օրենքով սահմանված ժամկետներում նշանակումները կլինեն: Այս շաբաթվա ընթացքում մենք կունենանք ամբողջական ձևավորված կառավարություն: Մեկ երկու օրվա ընթացքում այս հարցը կլուծվի, ես դա ասել եմ նաև նախորդ շաբաթ»:

Լրագրողի դիտարկմանը՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց նշանակման ուշացումը, Շարմազանովն հակադարձեց՝ պնդելով՝ դա ուշացում չէ: «Ուշացումն այն է, երբ խախտվում են ժամկետները, բայց այս դեպքում որևէ խախտում չկա: Համոզված եմ, որ նախագահը իր լիազորությունների շրջանակում այդ հարցը կլուծի»,- հավելեց նա:

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը՝ դուք կցանկանա՞ք, որ Սեյրան Օհանյանը կրկին նշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում, Շարզմազանովը պատասխանեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ: Ես շատ դրական եմ գնահատում թե՛ Սեյրան Օհանյանի, թե՛ Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի աշխատանքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular