ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարան երիտասարդներին. Ծառուկյանի աննախադեպ նախաձեռնությունը. նման բան մինչ օրս գոյություն չի ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյան, մարդ ում անունը տալիս հասկանում ես, թե ինչ առանձնահատուկ կարևորություն և դերակատարություն ունի մեր կյանքում: Այսօր ուզում եմ խոսել նրա կատարած բարեգործությունների և աշխատանքների մասին, հատկապես շեշտը դնելով բնակարաշինության ծրագրի վրա:

 
 

Ի վերջո, կարելի է կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր կենտրոններ և այն, չթերագնահատելով նման օրինակները, այնուամենայնիվ պետք է նշել, որ այդ վայրեր հաճախելու համար պետք է լինեն երեխաներ, որոնք էլ իրենց հերթին պետք է ծնվեն երիտասարդ ընտանիքներում։ Սա հայեցակարգային խնդիր է, որի լուծումը այդ երիտասարդ ընտանիքների համար բնակարանային խնդրի լուծումն է։

Պատահական չէ, հայաստանյան պետական իշխանությունը տարիներ շարունակ տարբեր ծրագրեր է մշակում երիտասարդների համար սեփական բնակարանն ունենալը մատչելի դարձնելու համար։ Սակայն, մինչ օրս, որևէ լուրջ քայլ չենք տեսնում:

Վերջապես ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնն Աբովյան քաղաքում 40,000 քմ տարածքով բնակելի թաղամաս է կառուցում: Թաղամասը կունենա 9-10 հարկանի 17 շենք:

Ըստ տեղեկության ՝ 10 տարի ամսական 65,000 դրամ վճարելով, հնարավոր է բնակարան ունենալ թաղամասում: Թաղամասը կունենա նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և այլ հարմարություններ:

Տեսնում եք, թե որքան մատչելի և հարմար տարբերակ է:  Թերևս պետք է արձանագրենք, որ սուբսիդավորված բնակարանաշինական ծրագրերը մինչ օրս եղել են պետության, այսպես ասած, «մենաշնորհը»՝ դրական իմաստով։ Սակայն ինչպես կարող ենք տեսնել Ծառուկյանի նախաձեռնությունից, պետական մտածողության առկայության պայմաններում, նմանօրինակ ծրագրեր կարող են ծնվել նաև անհատների մոտ։

Ի վերջո Գագիկ Ծառուկյանը մեկ մարդ է, ով իր գործունեությամբ կարողանում է ընդգրկել համապետական մասշտաբներ։ Աբովյանում մեկնարկելիք բնակարանաշինական ծրագիրը սոսկ բարեգործություն չէ կամ նվիրատվություն, այն արմատական փոփոխություն է պետական մտածողության ընկալման սահմանների շուրջ։

Հարգելի՜ ընթերցող,  ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ բովանդակային առումով նման պայմաններով հիպոթեքային վարկավորում Հայաստանում ներկայումս չկա։  Ուստի, վստահ ենք, որ մեծ թվով քաղաքացիներ անհամբերությամբ սպասում են ծրագրի ավարտին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular