ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարարներն արձագանքել են Արցախին ու Հայոց բանակին օգնելու կոչին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարարներն արձագանքել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության` Արցախին ու Հայոց բանակին աջակցելու կոչին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: 

«Գործարարներին ուղղված մեր կոչը մեծ արձագանք է ստացել: Բազմաթիվ գործարարներ արձագանքել են, օգնելու իրենց պատրաստակամությունն են հայտնել: Նախատեսում ենք մեկ ամիս հետո ամփոփել այդ գործընթացը, եթե, իհարկե, իմ գործընկերները համեստություն չանեն և չցանկական իրենց անունը նշել: Կարող եմ վստահաբար ասել, որ այն խավը, որի մասին շատ ենք խոսում, և ուզում ենք, որ այն ձևավորվի, կա: Այո, մանթաշյան ոճի խավը կա: Ես տեսնում եմ, որ իմ գործընկերները միանվագ գործարքով չեն սահմանափակվում, այն շարունակական բնույթ է կրում: Կարծում եմ, որ այսուհետ մեր բարեգործական ծրագրերում առանձին ծախսային հոդվածով պետք է լինի այն, ինչին մենք պարտական ենք մեր ֆիզիկական գոյության համար»,-ասաց Արսեն Ղազարյանը:
Հայաստանի արդյուն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular