ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավորների համար օրը չափազանց պատասխանատու է․ մարտի 24-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ. Այսօր կարիք չկա որեւէ մեկից օգնություն խնդրել կամ աջակցություն ակնկալել: Ամեն բան կարող եք ինքներդ էլ հասցնել: Ներդաշնակ կլինեն նաեւ հարաբերությունները սիրելիի հետ: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Ցուլ. Այսօր ամեն բան կախված կլինի ձեր աշխատասիրությունից եւ տրամադրվածությունից: Փորձեք խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց, հանրային միջոցառումների այցելելուց: Հնարավոր է ենթարկվեք սադրանքների, դառնաք խաբեբաների զոհ:

Երկվորյակ. Գայթակղությունները շատ կլինեն, բայց հիշեք, որ իրավունք չունեք տրվելու դրանց: Օրը հարմար է ակտիվ գործողությունների համար: Կարող եք պլաններ մշակել ապագայի հետ կապված:

Խեցգետին. Որեւէ զգացմունքային պոռթկում այսօր չպետք է ստվերի ձեր օրը: Աստղերը հուշում են առավելագույն զսպվածություն ցուցաբերել այսօր: Զերծ մնացեք հարազատ եւ սիրելի մարդկանց անհարկի դիտողություններ անելուց:

Առյուծ. Դուք հակված կլինեք ալարկոտության, սակայն դա միայն ձեզ է ի վնաս լինելու: Հնարավոր է հետաքրքիր գաղափարներ ունենաք, որոնք կարող են նաեւ եկամտաբեր լինել: Եղեք ուշադիր սիրելի անձնավորության հանդեպ: Ուշադիր եղեք սեփական ֆինանսների հանդեպ:

Կույս. Կուտակված հարցերը կարող եք լուծել փոխզիջումների գնալու եղանակով: Օրը հարմար է սիրային հարաբերություններում եղած խնդիրները կարգավորելու համար: Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են գտնել իրենց երկրորդ կեսին:

Կշեռք. Փորձեք բաց չթողնել այսօր տեղի ունենալիք մշակութային միջոցառումները: Նույնիսկ եթե այդ միջոցառումները շատ փոքրամասշտաբ են, հրավերներն ընդունեցեք եւ անպայման այցելեք: Օրը տրամադրող է հանգստի եւ ուժերի վերականգնման համար:

Կարիճ. Առանձնապես լուրջ փոփոխություններ ձեր կարիերայում այսօր տեղի չեն ունենա: Ուշադիր լսեք այն մարդկանց կարծիքները, որոնք ունեն փորձառություն եւ սրտացավ են ձեր հանդեպ: Այդ կերպ շատ խնդիրների կողքով պարզապես կանցնեք:

Աղեղնավոր. Օրը չափազանց պատասխանատու է եւ պահանջում է բարձր աշխատունակություն եւ նպատակասլացություն: Ձեր պլանները կյանքի կոչելու համար նախ պետք է վերջացնեք նախկինում սկսած նախագծերըեւ միայն անցնել նորերին: Օրվա ընթացքում խուսափեք կոնֆլիկտներից:

Այծեղջյուր.Սիրած գործի հանդեպ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով կարող եք զգալի հաջողությունների հասնել: Փորձեք դրական տպավորություն գործել շրջապատի մարդկանց վրա: Բացասական ապրումները այսօր վանեք մի կողմ, որպեսզի օրվա դրական հունը պահպանվի մինչեւ երեկո:

Ջրհոս. Նոր հեռանկարներ կբացվեն ձեր առաջ մասնագիտական գործունեության ոլորտում: Գերծանրաբեռնվածությունից կարող են առաջանալ խնդիրներ առողջության հետ: Զերծ մնացեք սիրային արկածներից:

Ձկներ. Ժամանակ մի վատնեք ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու համար: Խոսակցությունները ոչինչ չեն տա ձեզ: Ընտրողական վերաբերմունք ցուցաբերեք այն մարդկանց հանդեպ, որոնց հետ այսօր շփումները անխուսափելի են: Երեկոն կարող եք անցկացնել ընտանեկան միջավայրում:

 

Առավել՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular