ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«95-ին արդեն ծրագրվում էր Վազգենի դեմ մահափորձը»․ Վանո Սիրադեղյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

95-ի գարնանամուտին ինչ-որ բան արդեն շարժման մեջ էր դրված, եւ 95-ի ամռանը ծրագրվում էր Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձի միջոցով բանակը ՆԳՆ-ի դեմ հանելու, և ապա, խառնակության պահին, Նախագահի նստավայր մտնելու ծրագիրը: Եւ քանի որ մտավոր կարողությունների տեսակետից հայտնի չէ՝ որտեղ է սկսվում դաշնակը եւ որտեղ վերջանում երկրապահը, խռովարարների շարքերն են ներգրավվում նաեւ երկրապահներ:

Բարեբախտաբար, Վազգենի մերձավորների մեջ գտնվում են ողջամիտ մարդիկ, որոնք մտածում են, որ մահափորձ կոչվածը կարող է նաև մահով վերջանալ, եւ խռովության նախապատրաստման մասին զեկուցում են ինձ: Եւ այսպես, Անվտանգության խորհուրդը նեղ կազմով քննարկում է վիճակը:

Խռովարարներին հերթական հավաքի վայրում ձերբակալելը հանձնարարվում է ՆԶ հրամանատար Արծրուն Մարգարյանին: Բայց Մարգարյանի շտաբից մատնություն է լինում, եւ տեղում ձերբակալվում է միայն գնդացրի կրակոցով դիմադրող տանտերը՝ դաշնակցական Արաբոյի Մանվելը (հիշենք Հունանյանի հանցակից Բեջանյանի զանգը ընկերոջը՝ «Այն, ինչ չէր արել Մանվելը 95-ին, ես եմ արել»): Բայց քաղաքում արդեն զինված խմբեր էին շրջում, եւ խմբերից մեկին զինաթափելու փորձի ժամանակ Հալաբյան փողոցի վրա սպանվում է երկու ոստիկան:

Փաստորեն տապալվեց ներքին զորքերի օպերացիան, բայց վիժեցվեց նաեւ 95 թվի ամառային խռովությունը: Եւ երկիրը գնաց ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի:

Վանո Սիրադեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular