ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հավատարիմ է Սիրիայում իրավիճակը վնասելու ուղուն. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան հավատարիմ է մնում Սիրիայում իրավճակը վնասելու ուղուն` քողարկելով ծայրահեղականների գործողությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թուրքիան իր դաշնակիցների ու գործընկերների լուռ համաձայությամբ, եւ մենք չենք բացառում, որ նրանց աջակցությամբ եւ ուղղակի հովանավորությամբ շարունակում է հետամուտ լինել Սիրիայում իրավիճակի հետագա խախտման ուղուն», -ընդգծել է նա:
Թուրքիան այլես չի թաքցնում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ իր համագործակցությունը:
Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջարկով փետրվարի 27-ից Սիրիայում զինադադարի նախօրեին պաշտպանել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը: Զինադադարի առնչությամբ ունեցած ելույթում Էրդողանը դժգոհություն է հայտնել այն բանով, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը չի մտցվել զինադադարի պլանի մեջ:
Սիրիայում զինադադարի մասին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չի տարածվում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունների վրա, եւ Թուրքիան, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները շարունակում է ամեն կերպ աջակցել այդ ահաբեկչական կազմակերպություններին:
ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:
Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում Թուրքիան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular