ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են գնել նոր iPhone-ներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Չինաստանի Չունցին քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին հեռացման սպառնալիքով արգելել են գնել ամերիկյան Apple ընկերության iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների նոր մոդելները: Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ հիվանդանոցի աշխատակիցների առաջ այդպիսի արգելք են դրել «շռայլ» կյանքի դրսևորումների դեմ պայքարելու համար: Հիվանդանոցի աշխատակիցներին ուղղված հաղորդագրության մեջ նշվում է, որ ցանկացած ոք, ով կխախտի արգելքը, կարող է զրկվել տարվա արդյունքներով հավելավճարից կամ նույնիսկ հեռացվել աշխատանքից:

Թերթը գրում է, որ հիվանդանոցի տնօրենը հաստատել է անձնակազմի համար համապատասխան հրահանգի հրապարակումը: Նրա խոսքով՝ արգելքն ուղղված է տեղական ապրանքանիշների աջակցմանը: Նա նաև նշել է, որ աշխատակիցներին նախկինում էլ արգելված է եղել օգտվել Apple-ի iPhone 6 և iPhone 5 սմարթֆոններից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular