Երեւանյան բնակարաններից մեկում 66-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 31-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Ժաննա Դ.-ի (ծնված 1954 թ.) դին: