Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱմեն նոր առիթ ևս մեկ անգամ փաստում է, որ հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը մշտապես կանգնած է պետության ու ժողովրդի կողքին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» հիմնադիրն առաջին անգամ չէ, որ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում իր կողմից ձեռնարկած և իրականացված գործողություններով ապացուցում է երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության և սրտացավ վերաբերմունքի մասին, ինչը թաքցնել կամ չնկատել պարզապես հնարավոր չէ: Այս օրերին, երբ երկիրը կանգնած է հերթական ճգնաժամի շեմին, երբ երկրում թևածում է կորոնավիրուսի տարածման վտանգը, որի պատճառով երկրում հայտարարված է արտակարգ դրություն, Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, չի կարող անտարբեր մնալ և ստեղծված իրավիճակին համարժեք գործեր չնախաձեռնել:
Արդեն մի քանի օր է, Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Ծառուկյան» հիմնադրամը նոր կորոնավիրուսի տարծման կանխարգելման միջոցառումներ է իրականացնում:
Հիմնադրամի միջոցներով, ամեն օր, տարբեր թաղամասերում իրականացվում են միջոցառումներ, ախտահանվում են փողոցները, մայթերը, բազմաբնակարան շենքերի բակերն ու հարակից տարածքները: Հատուկ ուշադրություն է դարձվում այն վայրերին, որտեղ երեխաներն ու մեծահասակները մաքուր օդ շնչելու համար անցկացնում են օրվա մի քանի րոպեները: Այդ նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում հասարակական վայրերին, ախտահանվում են եկեղեցիների բակերը, մանկական խաղահրապարակները, այգիների մարզասարքերը:
Նման սրտացավ վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գագիկ Ծառուկյանը մտահոգ լինելով երկրի, ժողովրդի ու պետության խնդիրներով չի կարող չարձագանքել ու ձեռք չմեկնել, որի կարիքն այդքան ունեն թե՛ հասարակությունը, և թե՛ պետական կառույցները: