ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն անցած կեսգիշերից դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները, որոնք տարհանում էին արտասահմանցիներին ու հայրենիք վերադարձնում արտերկրում մնացած ռուսաստանցիներին:

Բազմաթիվ ուղևորներ, այդ թվում` «Ռոյթերզ»-ի թղթակիցը, սեփական չվերթի չեղարկման մասին տեղեկացել են ինքնաթիռում` նստեցումից հետո:

Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական շտաբը հայտարարել է նաև, որ երկրից դուրս գալ ցանկացողներն այսուհետ պարտավոր են հատուկ ձևաթուղթ լրացնել: Թե մինչև երբ են գործելու այս սահմանափակումները` պաշտոնապես չի հաղորդվում:

Լրատվամիջոցները նշում են` այս պահին առնվազն երեսուն հազար ռուսաստանցի ցանկանում է հայրենիք վերադառնալ, սակայն զրկված է այդ հնարավորությունից: Կառավարությունը հայտարարել է, թե նրանց ֆինանսական օգնություն կտրվի, թե որքան և ինչպես` չի հստակեցվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular