ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ էր. նրա կինն ու դստեր ընտանիքը մեկուսացած են. մանրամասներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը Մարալիկի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ մահացածը ուղեկցող հիվանդություններ է ունեցել, գիշերն է մահացել. «Տղամարդը որսի սիրահար էր, շատ շփում էլ չունենք, չգիտենք նույնիսկ ումից է վարակվել: Նա կնոջ հետ էր ապրում, նրա հետ քիչ թվով անձինք են շփվել, բոլորն էլ մեկուսացված են այս պահին: Մեկուսացված է նաեւ նրա աղջկա ընտանիքը, որը Երեւանում է ապրում»:

Արտակ Գեւորգյանը հավելեց, որ Մարալիկում այլ դեպքեր չկան, բազմաբնակարան շենքերի մուտքերն էլ ամեն օր ախտահանվում են:

Նշենք, որ այս քաղաքացու հետ շփված 29 բուժաշխատողներ են այս պահին մեկուսացված Գյումրիում:

Նշենք, որ Հայաստանում արդեն 8 քաղաքացի է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular