ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասում են, որ մահանանք, պրծնեն մեզանից. Բաքվից գաղթած բնակիչները բնակարան են պահանջում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում ապրող 28 ընտանիքները, որոնք գաղթել են Ադրբեջանից, պահանջում են իրենց ապահովել նոր բնակարաններով: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Ստելլա Դադամյանը նշեց, որ հանրակացարանում չկան կենցաղային տարրական պայմաններ եւ այլեւս չեն կարողանում գոյատեւել այդ պայմաններում:

«2003թ. ինչ-որ մեկն հանրակացարանի շենքը ժողովրդի հետ միասին առել ա, մինչեւ հիմա մենք ապրում ենք այդ շենքում` առանց որեւէ կոմունալ հարմարությունների: Այդ շենքը նախկինում ուսումնարան է եղել, ապրում ենք այդ դասարաններում, որոնք միմյանցից բաժանված են ապակիով: Ձմռանը պայմանները սարսափելի են, տանիքից կաթում է, վառելիք չունենք, մի կերպ անցկացնում ենք ձմեռը: Իրենք պետք է գան ապրեն մեր պայմաններում, որ նոր հասկանան, թե ոնց ա մեր դրությունը: Ինչ խոսում ենք, մյուս սենյակում լսվում ա, այդ պայմաններում արդեն 28 տարի գոյատեւում ենք: Ինչքան կարող ենք այդպես ապրել, գոնե մի հարց լուծեն»,-ասաց նա:

Տիկին Ստելլան նշեց, որ բնակիչները հույս ունեն, որ նոր վարչապետը ուշադրություն կդարձնի եւ լուծում կտա իրենց բնակարանային խնդրին.«Բոլոր վարչապետներին դիմել ենք, ոչ մի քայլ չեն ձեռնարկվել: Հիմա մեր հույսը դրել ենք Կարեն Կարապետյանի վրա, եկել ենք իրեն դիմելու, որ մեր խնդիրը լուծեն: Մենք իրենց համար կարծես գոյություն չունենք, սպասում են, որ մահանանք, պրծնեն մեզանից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular