Արտաշատում 30-ամյա տղամարդուն դանակահարողն անծանոթ է եղել. ժամեր անց կասկածյալին գտել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱպրիլի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից հաղորդում ստացվեց, որ որովայնի եւ ձախ ազդրի ծակած-կտրած վերքերով Արտաշատից իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին:
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի ու տուժողի հետ: Պարզվեց` ժամը 17-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցում տուժողը վիճել էր անծանոթ տղամարդու հետ, որն էլ դանակահարել էր նրան:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի 37-ամյա մի բնակիչ:
Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: