ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում չկան մարզպետներ, կան մարզ «նայողներ». Դանիել Իոննիսյան

ՎԻԴԵՈ

«Ավելի կարևոր պետք է լինեն ՏԻՄ ընտրությունները, քան համապետական ընտրությունները: Մինչդեռ մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց ապագան կախված է միայն հանրապետության նախագահից և այս կարծրատիպի արդյունքում Հայաստանում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ չենք տեսնում այն հետաքրքրվածությունը, որը լինում է համապետական ընտրությունների ժամանակ: Այլ երկրներում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հանրության հետաքրքրվածությունը և հանրության կողմից դրանց գանահատումը շատ ավելի բարձր է»: Այս մասին Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը:

Նրա խոսքով՝ Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրություններում թեկնածուների մրցակցությունը բազմագույն է. այնպես չէ, որ կա մեկ իշխանություն և մեկ ընդդիմություն, այնուամենայնիվ, արդեն նախանշվում են ֆավորիտները:

Արդյո՞ք իշխող կուսակցությունը հերթական անգամ կկիրառի ավանդական մեթոդները՝ ընտրակեղծիքներով ապահովելու իրենց ցանկալի արդյունքները. այս հարցին Դ. Իոննիսյանն արձագանքեց. «Գրեթե վստահ եմ, որ տեղամասերում ոչ մի ընտրախախտում մեր աչքից չի վրիպի: Մենք գործընկեր կազմակերպությունների հետ բավականին պատրաստված դիտորդական առաքելություն ենք իրականացնելու, ընդդիմությունը ևս ներկա է լինելու ընտրատեղամասերում: Մանր մունր բաներ կփորձեն անել, բայց մասշատաբայաին ընտրակեղծիքները բացառում եմ:

Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ կառավարության ձևավորմանը զուգահեռ հնարավոր է, որ որոշ մարզպետներ պաշտոնանկ արվեն, հիմնականում խոսվում է Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզպետների պաշտոնանկության մասին: Այս դիտարկման վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց, որ իր կարծիքով՝ Հայաստանում մարզպետների ինստիտուտը առհասարակ չի գործում այնպես, ինչպես պետք է գործի:

Մարզպետները հիմնականում ուժային կառույցների հետ կապված մարդիկ են, որոնց թոշակի ուղարկելու փոխարեն ուղարկում են ինչ-որ տեղ մարզպետ աշխատելու, ավելի ճիշտ չաշխատելու: Վերջին տարիներին հիշում եմ միայն մեկ մարզպետ, ով իրապես աշխատաում էր, և նրա աշխատանքը երևում էր, դա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էր: Նա մարզպետի պաշտոնից ազատվեց և ուղարկվեց Լեհաստան՝ որպես դեսպան, դա, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ նրա աշխատանքի ֆոնին մյուս մարզպետների բացակայությունը ընդգծվում էր: Մարզպետները, որպես կանոն, զահլա չունեն աշխատելու, եկել են մարզը նայեն, որ ամեն ինչ լավ լինի, ընտրությունները պատշաճ կերպով կեղծվեն, որևիցե նոր բան, թարմություն մարզ բերելու ցանկություն և փորձ չի նկատվում: Հայաստանում չկան մարզպետներ, կան մարզ նայողներ:

Մանրամաանսերը՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular