ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից:

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար:

Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղականինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոցցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular