ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը հայտարարել է, որ պատրասվում է կայացնել երբևէ ընդունած «մեծագույն որոշումը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել տնտեսության գործունեությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մատնանշելով, որ երկրի փակ կամ բաց լինելու հարցը իր ձեռքերում է: 

 Վերջինս շեշտել է, որ դեռ որոշում չի կայացրել, սակայն դա լինելու է «մեծագույն որոշումը», որը ստիպված կլինի ընդունել: «Մենք պետք է հնարավորինս շուտ բացենք երկիրը: Ես կարող եմ լսել 35 մարդու, վերջում ես պետք է որոշում կայացնեմ, դա այն ամենն է, ինչ կարող եմ անել: Դա մեծագույն որոշում է, որը երբևէ պետք է ընդունեմ»,- ասել է Թրամփը:

 Սահմանադրական հարցերով իրավաբան Փեյջ Փիթը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Թրամփը, հավանաբար, հնարավորություն չի ունենա երկիրն ամբողջովին վերաբացելու, քանի որ նման լիազորություն չունի: Նրա խոսքով՝ ԱՄՆ Սահմանադրական դատարանը և Գերագույն դատարանը նախագահին լիազորություն չեն տալիս չեղարկել նահանգապետերի որոշումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular