ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիները կանգնած են վատ ու ավելի վատի միջեւ ընտրություն կատարելու առջեւ. քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը ընտրություն է վատի ու ավելի վատի միջեւ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետությունում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու ռիսկերին:

«Մի կողմից առայժմ ոչ ընդգծված առողջապահական  վտանգն է,  իսկ մյուս կողմից քաղաքական եւ անվտանգության խնդիրները: Հիմա պարզ է, որ Արցախը առանց իշխանության հղի է քաղաքական  պաշտպանական եւ անվտանգության հարցերով եւ կարծում եմ, որ բավական բարդ ընտրության առաջ են  կանգնած բոլորը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ համավարակային իրավիճակը Արցախում գոնե էս պահի դրությամբ ավելի վտանգավոր չէ, քան էն վտանգները, որոնք կարող են լինել անիշխանության պարագայում: Ամեն դեպքում նրանք կանգնած են վատ ու ավելի վատի միջեւ ընտրության առջեւ»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանի կարծիքով Արցախում ընտրությունների անցկացում արկածախնդրություն չէ, այլ արկածախնդրությունն էր երկրում գրանցված կորոնավիրուսի դեպքի պայմաններում բազմամարդ հանրահավաքներ անցկացնել Իրանին սահմանակից մարզում, որտեղ ամենաշատ վարակվածները կային գրանցված:

Նշենք, որ Արցախում առաջին փուլի արդյունքներով ամենաշատ ձայներ են հավաքել Արայիկ Հարությունյանը եւ  Մասիս Մայիլյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular