ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշոտյանի Տուարեգը» աճուրդով կվաճառվի. ո՞վ կդառնա տերը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ յոթ տարի շարունակ ՀՀ կրթության և գիտության նախարար աշխատած Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, աճուրդով կվաճառվի:

«Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերել 2009 թվականին, և այն գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում:

«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը:

Նա նաև հավելեց, որ ավտոմեքենան սարքին վիճակում է և ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար):

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԳ գործող նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանն իր նախորդի ավտոմեքենայից հրաժարվելու քայլով փաստացի ակնարկում է, որ Արմեն Աշոտյանը չհիմնավորված շռայլություն է թույլ տվել, քանի որ նա այդպիսով միանգամից երկու ծառայողական ավտոմեքենա է ունեցել: Հիմա Լ. Մկրտչյանը երթևեկում է առավել համեստ` «Տոյոտա քեմրի» ծառայողական ավտոմեքենայով: Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե, ի վերջո, ով կդառնա «Աշոտյանի Տուարեգի» տերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular