ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենասիրությունից է ծնվում պատասխանատվությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական դաշտի ամայացման պատճառնելից մեկը օտարամոլությունն է: Հենց օտարամոլության և օտարին ամեն գնով հաճոյանալու մոլուցքն է հասարակության մոտ անվստահություն առաջացնում այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ: Ու թեև հասարակությունն այնքան էլ չի վերլուծում թե հատկապես որ ուժերն են ապազգային քայլեր իրականացնողները, բայց ենթագիտակցաբար կարողանում է հասկանալ, որ այն ինչը մերը չէ ոչ միայն կործանարար է, այլև վտանգավոր: Քաղաքական ուժերից շատերը ավելի մոդայիկ երևալու համար օտարածին գաղափարներ ու բառամթերք են փոխառում, ինչը համաձայնեք, ավելի է խորացնում քաղաքական ուժերի ու ժողովրդի միջև առկա անջրպետը: Հասարակությունը ենթագիտակցաբար հասկանում է, որ օտարածին այս կամ այն ուժին հաճոյանալու ցանկացած քայլ կարող է կործանարար լինել ո՛չ միայն սեփական կարիերայի, այլև երկրի ապագայի համար: Այս ամենը լավ պատկերացնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով երկար տարիներ աշխատելով պետական կառույցում լավ գիտի, թե դրսի ուժերին հաճոյանալու մարմաջն ու հայրենասիրական գաղափարներից կիլոմետրերով հեռու լինելն ինչ կարող է արժենալ երկրի պետականության ու ազգային անվտանգության համար: Ու թեև նա դեռ չի հայտարարել, թե երբ է սկսելու հստակ քայլերը քաղաքական դաշտում, սակայն արտակարգ դրության պայմաններում անգամ կարևորում է հայրենասիրական զրույցներն ու քննարկումները դեռահասների հետ: Սա, համաձայնեք, բավական խոսուն փաստ է, որի պտուղները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular