Երթուղայինի վարորդը դաժան ծեծի է ենթարկել հեռախոսով երկար խոսող երիտասարդ ուղևորուհուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ քննչական մարմինները հետաքննություն են տանում երթուղայինի վարորդի կողմից 16-ամյա քաղաքացուհուն ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Վարորդը աղջկան ծեծի է ենթարկել նրա համար, որ աղջիկը շատ երկար ու բարձրաձայն խոսել է հեռախոսով: Միջադեպը տեղի ունեցել Մագնիտոգորսկում:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ 16-ամյա աղջիկը հիվանդանոցից վերադառնում էր տուն և ճանապարհին հեռախոսով խոսում էր մոր հետ: Աղջկա երկարաձգված խոսակցությունը հունից հանել է վարորդին, և նա դուրս է հանել աղջկան մեքենայից:
Երբ աղջիկը փորձել է հակառակվել, վարորդը նրա գլխին մի քանի հարվածներ է հասցրել: Ականատեսները պնդում են, որ վարորդը աղջկան նախ ցեխաջրի մեջ է նետել, իսկ հետո էլ գլխին մի քանի հարված հասցրել:
Հիվանդանոցից նոր դուրս գրված աղջկա համար այս միջադեպը կարող էր կյանք արժենալ:
Նշվում է նաև, որ ուղևորներից ոչ ոք չի միջամտել և աղջկան օգնության չի հասել: