ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբայրական եզդի ժողովրդի թանկագին ներկայացուցիչնե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ․Գագիկ Ծառուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Gagik Tsarukyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Եղբայրական եզդի ժողովրդի թանկագին ներկայացուցիչնե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մենք մշտապես բարձր ենք գնահատել Հայաստանի եզդիական համայնքի դերակատարումը մեր երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ում բնակվող տասնյակ հազարավոր եզդիներին, որոնք, որպես ազգային փոքրամասնություն, իրենց ուրույն տեղն ունեն մեր երկրի կայացման, բարգավաճման և պաշտպանության գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս տոնի առթիվ՝ ձեզ հետ կիսում եմ տոնական բերկրանքն ու ուրախությունը: Մաղթում եմ, որ նոր տարում իրականանան բոլորիդ երազանքներն, ու միասին կարողանանք պատվով հաղթահարել աշխարհին և մեր երկրին նետված համաճարակի մարտահրավերը:

Աստված պահապան մեզ բոլորիս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular