ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ֊ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Քանյե Ուեսթը կքվեարկի Դոնալդ Թրամփի օգտին․ Daily Mail

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։ 42-ամյա ռեփերը այս մասին հայտնել է GQ ամսագրի մայիսյան համարում՝ հայտարարելով. «Մենք բոլորս գիտենք, թե ում օգտին եմ ես քվեարկելու․․․Ես չեմ պատրաստվում լսել, թե ինչ են ասում ի մասին իմ շրջապատի մարդիկ, իսկ նրանք ասում են, որ այս հայտարարության պատճառով ես կարող եմ հետագայում ձախողել իմ կարիերան։ Հիմա ավելի լավ է, քան այն ժամանակ, երբ Օբաման էր պաշտոնավարում: Այն ժամանակ դպրոցում չէին սովորեցնում, թե ինչպես հոգաս ինքդ քո մասին։ Նրանք սովորեցնում էին, թե ինչպես դառնաս ինչ-որ մեկի սեփականությունը», - ասել է ռեփերը: Ուեսթը և նրա կինը ՝ Քիմ Քարդաշյանը, ունեն չորս շքեղ կալվածքներ, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում: Զույգի հիմնական տունը` 19 միլիոն դոլար արժողությամբ, գտնվում է Քալաբասա քաղաքում գտնվող Հիդդեն Հիլլզում: Հայտնի է, որ զույգը ևս 20 միլիոն դոլար է ծախսել կալվածքի ընդարձակման և նորոգման համար: Նրանք ունեն նաև Վայոմինգում երկու առանձնատուն և Մայամիում շքեղ ամառանոց:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular