ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջեւանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա եւ հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը եւ Գարիկ Պետրոսյանը եւ եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել: Համաձայնեք` արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն` սեփական կարիքները հոգալու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular