ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները ցրել են կորոնավիրուսի տարածման մասին միֆը․ Ռիա Նովոստի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ կենդանական ծագման վիրուսով վարակվելու հավանականությունը կապված չէ որոշակի կենդանու առանձնահատկությունների հետ: Այս ուսումնասիրությունը հրապարակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտական ժողովածուում: Գլազգոյի համալսարանի մասնագետները հավաքել են տվյալներ ութ կարգի կաթնասունների և երեք կարգի թռչունների 415 տեսակի ԴՆԹ և ՌՆԹ վիրուսներ: Հետազոտողները պարզել են, թե այդ վիրուսներից, որը կարող է փոխանցվել մարդկանց։ Ուսումնասիրել են կենդանիների և մարդկանց միջև շփման աստիճանը և վիրուսների միջև ֆիգոգենետիկ փոխհարաբերությունները, այնուհետև պարզել են, թե որ գործոններն են ազդում անձի վարակվելու հավանականության վրա։
Պարզվել է, որ վիրուսների մեծ մասը մարդուն կարող է փոխանցվել այն կենդանատեսակի ներկայացուցիչների կողմից, որոնցում կան մեծ թվով բազմազան տեսակներ: Այսինքն՝ գիտնականները կարծում են, որ կենդանական խմբերը, ինչպիսիք են կրծողները կամ չղջիկները, ավելի վտանգավոր չեն, քան մյուսները, քանի որ նրանց մեջ կենդանաբանական վարակների վերաբերյալ տվյալները վիճակագրորեն համահունչ են տեսակների բազմազանությանը: Բացի այդ, մարդու վարակվելու հնարավորությունը կախված է ոչ թե այն կրող կենդանուց, այլ տվյալ վիրուսի տաքսոնոմիայից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular