ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում ամբողջությամբ արգելվել է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից սկսած մինչև ապրիլի 21-ը Վրաստանում ամբողջությամբ արգելվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը։

 

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Բացի այդ, արգելվում է առանց դիմակ կրելու հասարակական փակ վայրեր մուտքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ ապրիլի 15-ից 10 օրով փակվել է Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքներ ելումուտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular