ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների  իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը:Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular