ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ անձնագրերն ունեն նույն կշիռն անկախ դրանցում նշված ազգանունների. ՌԴ դեսպանը ՀՀ-ում մնացած քաղաքացիների մասին (վիդեո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է: Այդ մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է տեսաուղերձի ընթացքում, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Մենք բախվել ենք մեծ աղետի հետ: Կորոնավիրուսի պանդեմիան փոխում է երկրների, մարդկանց կյանքերը: Առանձնահատուկ խնդիրների առաջ են կանգնած մարդիկ, որոնք ստիպված են մնալ արտերկրում: Քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին հարցը կառավարության, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կոպիրկինը:

Միեւնույն ժամանակ այդ խնդրի լուծումն ուղղակիորեն կապված է համաճարակաբանական իրավիճակի զարգացման հետ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստիպված էին սահմանափակել հաղորդակցությունն այլ պետությունների հետ:

«Տվյալ պահին ժամանակավորապես դադարեցված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցությունը, փակ է ցամաքային տրանզիտը Վրաստանի տարածքով: Այդուհանդերձ, կատարվում է անդադար, քրտնաջան, երբեմն աննկատ աշխատանք այդ խնդրի լուծման ուղղությամբ»,-ասել է Կոպիրկինը:

Ծավալուն աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ Ռուսաստանի քաղաքացիների երկու խումբ վերադարձնել հայրենիք Վրաստանի տարածքով:

«Այժմ կրկին քննարկվում է հնարավորությունը Վրաստանի տարածքով մեր քաղաքացիների տրանզիտի համար: Դրա կարգն ու պայմանները որոշում է վրացական կողմը, որը ելնում է երկրում համաճարակաբանական անվտանգության նկատառումներից»,-ասել է դեսպանը: Դիտարկվում են նաեւ ավիաչվերթների հնարավորությունները Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար:

«Հարգելի հայրենակիցներ, մեզ համար շատ կարեւոր է հետադարձ կապը, շփումը Ձեզ հետ: Այդ առնչությամբ դեսպանատունն իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք ըմբռնումով են մոտենում մեր աշխատանքին, գիտակցում են, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում բոլորը՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցները, ԱԳՆ եւ այլ դաշնային իշխանության մարմինների աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է Կոպիրկինը:

Նա նաեւ շնորակալություն է հայտնել հայ գործընկերներին այդ հարցում աջակցության համար:

Մինչդեռ ժամանակ առ ժամանակ դեսպանատանը մեղադրում են անգործության եւ քաղաքացիների շահերն արհամարհելու մեջ: Կոպիրկինը նշել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր հաղորդագրություններին, որոնք իրենց ստանում են մեծ քանակությամբ:

Նա նշել է, որ սոցիալական ցանցերում երբեմն հայտնվում է տեղեկատվություն, որը խեղաթյուրում է իրականությունը եւ միտված է աշխատանքի սաբոտաժին, որն իրականացնում է դեսպանատունը քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Կցանկանայի ընդգծել, որ ստեղծված բարդ իրավիճակից ելք փնտրելու ընթացքում անթույլատրելի շահարկումներն ազգային հողի վրա: Ես անգամ կասեի՝ ազգամիջյան տարբերություն սերմանելը: Դա մեր եղբայրական ժողովուրդներին հարիր չէ»,-նշել է Կոպիրկինը:

Նա նշել է, որ ՌԴ անձնագրերն ունեն միանման կշիռ անկախ դրանցում նշված ազգանունների:

Դիվանագետը կոչ է արել ուղղորդվել տեղեկատվությամբ, որը հրապարակվում է դեսպանատան պաշտոնական ռեսուրսներում: Համընդհանուր աղետը, նրա խոսքով, հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով:

«Վստահ եմ, որ կառուցողական փոխգործությունը, որին մենք կոչ ենք անում, կօգնի մեզ գտնել ուղիներ ձեր՝ տուն վերադառնալու համար»,-ասել է Կոպիրկինը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular