ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի՝ հագուստի կամ սննդամթերքի միջոցով տարածման հավանականությունը շատ փոքր է․ Ռիա Նովոստի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դրսից տուն գալուց հետո բավական է տաք ջրով լվանալ սննդամթերքը, որպեսզի կանխվի կորոնավիրուսային վարակի տարածումը։ Արտաքին հագուստը լվանալը անհրաժեշտ չէ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին ասել է վարակաբան Վլադիմիր Մակարովը: Մասնագետը նշել է, որ վարակը իրերի հետ տարածելու հավանականությունը շատ փոքր է:
«Պարտադիր չէ լվանալ ձեր արտաքին հագուստը դրսից տուն գալուց հետո: Պարզապես հնարավորության դեպքում օդափոխեք այն», - ասել է նա: Ըստ Մակարովի՝ կորոնավիրուսը տարածվում է հիմնականում շնչառական համակարգի միջոցով, այնպես որ, լվանալ սնունդը տարբեր միջոցներով կամ, առավել ևս,  ալկոհոլային խմիչքով, ինչպես նաև եռացնել արտահագուսը անհրաժեշտ չէ:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ գրեթե 2,2 միլիոն մարդ վարակվել է, ավելի քան 140 հազարը՝ մահացել: Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ – ում՝ ավելի քան 665 հազար մարդ: Ռուսաստանում վարակվածների թիվը գրեթե հասել է 37 հազարի, մահացել է 313 մարդ, բուժվել է մոտ երեք հազար հիվանդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular