ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Վարչապետը ուշ երեկոյան ծպտված այցելել է ՊՆ ու հանդիպել Սեյրան Օհանյանին. ի՞նչն են նրանք քննարկել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին եւ մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի եւ վարչապետի հանդիպումը եւս բավական երկար է տեւել:

Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով եւ հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի: Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է: Արդյոք Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել, որպեսզի Սեյրան Օհանյանին անձամբ հավաստիացնի, որ ինքը նրա դեմ ոչինչ չունի, եւ որ նրա վերանշանակման հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշելու:

Ամեն դեպքում, առաջիկա օրերին, երբ, ի վերջո, տեղի կունենա պաշտպանության նախարարի նշանակումը, Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցելության պատճառը, թերեւս, հասկանալի կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular