ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը բացահայտեց խոտան կադրերի արտահոսքի մեղավորին. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը բացահայտեց խոտան կադրերի արտահոսքի մեղավորին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Երեկվանից համացանցը բուռն մեկնաբանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռուստաուղերձից հետո համացանցում հայտնված խոտան կադրերը և գուշակումներ անում, թե ո՞վ կամ ովքե՞ր են "ուտեչկայի" հեղինակները... Զարմանալիորեն փաշինյանամերձ զանգվածը փորձում է ամեն ինչ տանել հուզական և բարոյական դաշտ ու մանկամիտ մեկնաբանություններով պաշտպանում է իրենց կուռքին՝ համոզելով մարդկանց, որ Փաշինյանն էլ բոլորիս նման մարդ է, ով հազում է, դեղ է խմում, աչքերն է ֆռռացնում և այլն... Սակայն շատերը, այդ թվում նաև բազմաթիվ փաշինյանապաշտներ, շատ լավ գիտակցում են, որ հարցը կոնկրետ վերաբերում է հեռարձակումն իրականացնողի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ, թափթփված աշխատանքին, որի արդյունքում էլ այդ արտահոսքը տեղի ունեցավ...

Այսօր առավոտյան վարչապետի մամլո խոսնակ Մանե Գրիգորյանը պարզաբանումներով հանդես եկավ և շատ մատչելի բացահայտեց, որ տեղի ունեցածի մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է, որը նույնիսկ վարչապետին տեղյակ չէր պահել, որ նա 15 րոպե էլ եթերում է՝ թեկուզ փորձնական... Ահա և վերջ... Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը շատ արագ բացահայտեց մեղավորներին...

Ի դեպ, վարչապետի երկրպագուները պետք է նաև գիտենան և հասկանան, որ շատերի հետ հարաբերություններում շատ վաղուց "կարմիր գծերն անցած" Փաշինյանի վարչակարգը շատ զուր է հույսը դնում դիմացինի բարոյականության վրա, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս խախտել բարոյականության այդ կանոնները և հնարավորության դեպքում իր իսկ թիմի կոպտագույն սխալները բումերանգի պես հարվածում են նրան...

Վարչապետի մամլո խոսնակն իր պարզաբանման վերջում հայտնում է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ... Նախ լավ կլինի վարչապետն իր կողմից բացահայտված մեղավորներին պատժի, իսկ հետո էլ ուրիշներից ինչ-որ բան ակնկալի…»,- գրել է  նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular