ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը». վարչապետի տեսաուղերձի կադրերի արտահոսքի մեղավորները պետք է պատժվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի տեսաուղերձի կադրերի արտահոսքի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ դաշինքը տեղի ունեցածն անընդունելի է համարում: Նրա խոսքով՝ այդ միջադեպը կարող է տարբեր բացատրություններ ունենալ, սակայն խոսքն առաջին հերթին տեղեկատվական անվտանգության մասին է: «Այն պահին, երբ վարչապետը չգիտեր ուղիղ եթերի մասին, կարող էր կարեւոր տեղեկություն հնչեր, որը նախատեսված չէր լայն լսարանի համար: Անձինք, ովքեր պատասխանատու են այդ միջադեպի համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե դա տեղի չունենա, ապա դաշինքը կդիմի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ պահանջելով ոչ միայն բացատրություն տալ եւ հետագայում բացառել նման դեպքերը, այլ նաեւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասաց Մակունցը:

Նա հավելեց, որ մեղավոր չի համարում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին, քանի որ «նրա պարտականությունների մեջ չի մտնում ուղիղ եթերի տեխնիկական մանրամասները»:

Հիշեցնենք, որ համացանցում էին հայտնվել ուղիղ եթերից առաջ վարչապետի տեսաուղերձի կադրերը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular