ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում իբրև արջի կողմից առևանգված, տանից փախած հարսի գործից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 28–ին Արագածոռնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանի անհետացման դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը գյուղ ժամանած ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ առեղծվածային պայմաններում անհետացած Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել էին նամակ-երկտող, որտեղ նա իր անհետացման պատճառում մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին:

Նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է որ նրա կողմից նշված անձինք ոչ մի առնչություն չեն ունեցել նրա անհետացման հետ, նույնիսկ չեն իմացել, որ Հրանուշը այդ քայլին է դիմելու: Երբ հաջորդ օրը Ապարանի ոստիկանները Հրանուշին հայտնաբերում են Երևանում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին, վերջինս խոստովանում է, որ ինքը անկապ տեղն է մարդկանց անունները նշել, որպեսզի մարդիկ ընկնեն մոլորության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել էին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։

Նա տեղափոխվել էր ոստիկանության Ապարանի բաժին, իսկ իր՝ տանից հեռանալու քայլը պատճառաբանել էր, որ ամուսինը երկար ժամանակ է, տանը չի, ինքն էլ ինչ-որ հարցերում նեղվում է։

Ինչպես ավելի վաղ նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 28-ին, վաղ առավոտվանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների (Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի և Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանի գլխավորությամբ) Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում որոնում էին նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular