ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու տարվա «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Ինձ բնավ չի հետաքրքրում՝ ով է մեղավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազալու կամ գլուխ քորելու կադրերը հայտնվել են համացանցում: Մտահոգիչ երկու հանգամանք կա. երկու տարվա փորձառություն ունեցող «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում ու, ի վերջո, ինչի մասին էր իբրեւ թե կորոնավիրուսի մասին այդքան չարչրկված ուղերձը:

Ո՞ւմ պայծառ գլխում է ամեն անգամ միտք հղանում, որ վարչապետի ելույթի համար սեւ, ոչինչ չասող ֆոն պետք է ընտրել: Որտե՞ղ են դրոշն ու գերբը, աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որի առաջին դեմքը պետական խորհրդանիշերի բացակայությամբ է ուղերձ հղում:

Պատին հենած դրոշի համար տեսախցիկների առջեւ երիտասարդի վրա մուննաթ եկող վարչապետի մտքով չի՞ անցնում իր ելույթներից բացակայող դրոշի ու գերբի համար իր օգնական-խորհրդականներին «ասֆալտին փռել»:

Դա ոչ թե ուղերձ, այլ փողոցային լոզունգները կրկնելու ու մարդկանց հիշողությունը թարմ պահելու ձեւ էր ընդամենը: Փաշինյանի թիմի անտեղյակությունն արարողակարգային նորմերին, ցավոք, միջազգային ասպարեզում նույնպես նկատելի է: Փետրվարի 15-ին Քուվեյթի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, օրինակ, երկու երկրների ձեռքսեղմման ու լուսանկարվելու արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բացակայության պայմաններում: Վարչապետին ուղեկցող թիմը դա երեւի չի էլ նկատել:

Խնդիրը նաեւ պետական այլ ապարատներում է առկա: Օրերս, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանի բակում նրան ԱԺ նախագահը, փոխնախագահները կամ որեւէ այլ պատգամավոր չդիմավորեցին: Անկախ ամեն ինչից՝ եթե Սարգսյանը համաձայնել ու եկել էր, ապա իշխանությունները պետք է մի կողմ դնեին անձնական ամբիցիաներն ու թեկուզեւ անձնազոհաբար ըստ արարողակարգի շարժվեին: Դա բացառապես նրանց վեհանձնության մասին էր խոսելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular