ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանն արդեն խմում է. «ՀԺ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրը մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։

Նա այնտեղ թեև փորձել է իրեն անհոգ պահել, բայց մեր տեղեկություններով, շատ չի կարողացել թաքցնել իր տրամադրությունն ու Սերժ Սարգսյանից նեղացած լինելը:

Իսկ ԳՄ նիստից հետո նրան տեսել են Սարյան փողոցի վրա գտնվող «Տափաստան» ռեստորանում։ Ականատեսների վկայությամբ՝ նա այնտեղ խմել է «Զորահ» ֆիրմայի գինի, որն արժեցել է 65.000 դրամ։

Ի դեպ, ասում են, երեկոյան ընթրիքի և գինու համար վճարել է ինքը՝ Հովիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. վարչապետ նշանակվելիս նա այցելել էր «Զորահ» գործարան։

Հ.Գ. «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն այդ երեկո ռեստորանում հանդիպում է ունեցել գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular