ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գուցե, ջերմություն էլ չունենաք եւ ասեք՝ «սա՞ էր կորոնավիրուսը». Արմեն Սարգսյանը ահազանգ է հնչեցնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի վտանգը դեռեւս չի անցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իմ խորհուրդը.

Սիրելի՛ բարեկամներ,

կորոնավիրուսի վտանգը դեռեւս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, եւ ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու:

Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք եւ հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթեւ ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք եւ ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։

Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ եւ առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, եւ նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։

Հետեւաբար, եղե՛ք պատասխանատու։

#Armpresident #ArmenSarkissian #COVID_19

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular