ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». «Եթե ասում ես՝ թշնամի չենք, պիտի պաշտո՞ն տանք». Արայիկ Հարությունյանն՝ իր անելիքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչի՞ց եք սկսելու՝ հարցրինք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Ստանձնեմ պարտականությունները, նոր կորոշեմ-կասեմ այդ մասին՝ դեռ 1 ամիս ունեմ»:

Ասել եք, որ ոչ մի թշնամի չունեք Արցախում։ «Իհարկե, չունեմ»: Այդ դեպքում հնարավո՞ր է Մասիս Մայիլյանին որեւէ պաշտոն առաջարկեք, այդ թվում՝ ԱԳ նախարարի։ «Պաշտոնը մի կարեւորեք՝ քիչ հավանական է, եւ հետո․ եթե ասում ես՝ թշնամի չենք, պիտի պաշտո՞ն տանք»:

Իսկ Վիտալի Բալասանյանի հետ կհամագործակցե՞ք։ «Գիտեք, ես դեռ քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ չեմ սկսել, կսկսենք` կերեւա»: Բայց հակվա՞ծ եք «նախկիններին» օգտագործելու։ «Ինձ համար նախկին-ներկա չկա»:

Իսկ Բակո Սահակյանը կմնա՞ Ղարաբաղում։ «Կմնա՛ Ղարաբաղում»: Լուրը պատրաստ էր արդեն, երբ Հարությունյանը հայտարարեց քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular