ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում ԼՂ հարցի շուրջ Լավրովի մոտեցումների կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօր արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

 Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հ.Յ.Դ. Բյուրոն նաեւ իր մտահոգությունն է հայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամենը ժամեր առաջ։ Ցանկացած կարգավորման բանաձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա։ Ուղղակի անհրաժեշտություն է հստակ հայեցակարգի վրա հիմնված աշխատանքների իրականացումը, այդ թվում Արցախի Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։ Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանություններից բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991 թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ եւ որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular