ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ուժի հզորությունը կարող է միայն հպարտության զգացում առաջացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը բարելավելու ընթացքում է հսկայածավալ ներդրումներ իրականացրել, այլև տարիներ ի վեր Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների հետ է սերտ հարաբերություններ ունեցել: Այսօր էլ շարունակվում է բարիդրացիական ու գործընկերային կապերը նորընտիր նախագահի ու Արցախի Հանրապետության քաղաքական էլիտայի հետ: Եվ հիմա, երբ երկու հանրապետությունները, փաստացի, կանգնած են հերթական փորձության առջև Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, հետևողականորեն, տարբեր ծրագրեր են իրականացվում սոցիալական ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար:

Այս ամենին զուգահեռ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մշակել և կառավարությանն է ներկայացրել մի քանի կետից բաղկացած առաջնային ծրագրերի իրենց տեսլականը, որոնք երկրում սոցիալ-տնտեսական լարվածությունը թուլացնելուն և արտակարգ դրության պայմաններում գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օգնության ծրագրերն առավել արդյունավետ և հասցեական դարձնելուն են ուղղված: Այս ամենը խոսում է քաղաքական ուժի հզորության մասին, որը կարող է միայն հպարտության զգացում առաջացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular