ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը չի կարող երկրում ցնցումներ առաջացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրում կարգուկանոն հաստատելու գործընթացը չի կարող դառնալ հասարակության պառակտման պատճառ, քանի որ այն կարող է մեծ հարված հասցնել երկրի ազգային անվտանգությանը, համոզված է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Ամեն ինչ հարկավոր է այնպես կազմակերպել, որ երկիրը զերծ մնա ցնցումներից: Դա վերաբերում է նաև կառուպցիայի դեմ մղվող պայքարին, որի հանդեպ ևս թեև հարկավոր է աnզիջում պայքարել, բայց և միևնույն ժամանակ, հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել, որպեսզի երկրի անվտանգությունը չտուժի, համոզված է Վանեցյանը:

Այս մոտեցումը բխում է երկրի կառավարման և անվտանգության համակարգերի մասին առավել խորքային պատկերացումներ ունենալուն, ինչպես նաև հաշվարկված ու խելամիտ քայլեր իրականացնելուն կողմնակից վանեցյանական մոտեցումից, ինչը, համաձայնեք, շատ կարևոր է: Ինչ վերաբերում է Վանեցյանի կողմից ձևավորվելիք քաղաքական ուժի և քաղաքական դաշտի արտախորհրդարանական ըննդիմադիր ուժերին իր շուրջ համախմբելու մասին, նշենք, որ թեև հիմնադիր համագումարը դեռ չի կայացել, սակայն ամենևին էլ խոչընդոտ չի հանդիսացել քաղաքական բանակցությունների համար, ինչի արդյունքում բավական ազդեցիկ հասարակական-քաղաքական գործիչներ ու անհատներ արդեն իսկ համաձայնել են կանգնել Վանեցյանի կողքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular