ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պետք է հստակ հերքի Լավրովի հայտարարությունը․ Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետն անպայման պետք է վերահաստատի իր այն հայտարարությունը, որ բանակցություններ չկան։ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հակասում է ՀՀ ղեկավարության հայտարարությանը:

 Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված:

«ՀՀ արտգործնախարարը հերքեց, թե սեղանին որևէ փաստաթուղթ է դրված, հետևաբար հարց է առաջանում՝ ո՞ր արտգործնախարարին հավատալ: Ես հավատում եմ ՀՀ արտգոծնախարարին»,-նշեց Մարուքյանը:

Հարցին, թե  ստացվում է, որ Լավրովը տեղեկատվական դիվերսիա՞ է իրականացնում, Մարուքյանն ասաց․ «Պետք է ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ պահանջի ՌԴ արտգործնախարարությունից, ավելին՝ ես պահանջում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ անդրադառնա հարցին, հստակ հերքի այդ տեղեկությունը, որովհետև այն շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այն ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի, որ որևէ ձևով որևէ շահարկման տեղիք չտա: Ես չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացվում են նշված փաստաթղթի շրջանակներում»:

Դիտարկմանը, թե ինչ վարկածներ ունի նա, քանի որ տեղեկություններ են շրջանառվում, որ այս ամենն արվում է ռուս-ադրբեջանական նավթային ինչ-որ գործարքների համատեքստում, Մարուքյանն ասաց․ «Ես նմանատիպ տեղեկություններ չունեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular