ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կձևավորվի ներքին գործերի նախարարություն․ Ռուստամ Բադասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Վարչապետի 2020 թվականի փետրվարի 3-ի N 120- Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ՀՀ արդրադատության նախարարի գլխավորությամբ՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության և գործողությունների նախագիծը լրամշակելու համար։ Աշխատանքային խումբը, որի կազմում ներառված են եղել ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, լրամշակել է ռազմավարության և եռամյա գործողությունների ծրագրի նախագիծը, ինչպես նաև նախագծի վերաբերյալ իրականացրել մի շարք հանրային քննարկումներ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 
 
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի նպատակներն են՝
1. ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների,
2. ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան,
3. իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում,
4. հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը,
5. բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով,
6. արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։
 
Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները.
1. Ոստիկանության կառուցվածքային փոփոխություններն ու գործառույթների հստակեցումը, ինչպես նաև նոր նախարարության ստեղծումը,
2. Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը,
3. Քրեական ոստիկանության զարգացումը և արդյունավետ նախաքննությունը,
4. Ոստիկանության զորքերի ապառազմականացումը և Հասարակական կարգի պահպանությունը,
5. Համայնքային ոստիկանության վերաիմաստավորումը,
6. Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կադրերի պատրաստումը և մասնագիտական զարգացումը,
7. Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերը,
8. Միջազգային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը,
9. Ոլորտի թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular