ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլորադոն 2020 թվականի ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2020 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայտարարության մեջ, մասնավորաբար, նշված է, որ 1915-ից 1923 թվականը հայ ժողովուրդը «առաջին ժամանակակից ցեղասպանության» ժամանակ ենթարկվել է կանխամտածված բնաջնջման:

Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 24-ին Կոլորադո նահանգի Սենատը նույնպես միաձայն էր քվեարկել ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակելու օգտին: Նահանգի Սենատի ընդունած բանաձեւում ճանաչվել էր Արցախի Հանրապետությունը եւ Նախիջեւանում վերջերս կատարված մշակութային եղեռնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular