ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռուն մոտիկից տեսնելու վանեցյանական հմտության և ՀՀ վարչապետից հիասթափվածների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ներկայացրեց կառավարությունից հիասթափվածների ցանկը, այն վերնագրելով «Մեծ հիասթափության» մոդելավորում: Վարչապետի հնչեցրած ցանկից պարզ դարձավ, որ հիասթափվածների «խբերն» իրարից այնքան տարբեր են, որ, ինչքան էլ ուզենք դրանք հնարավոր չի լինի մեկ կաթսայի մեջ «եփել»: Բայց, որ իշխանության գործելաոճից հիասթափվածներ կան՝ միանշանակ է: Սակայն, խնդիրն այն է, որ հիասթափվածների ցանկն այդքան խայտաբղետ չէր լինի, եթե երկրում ձևավորված լինել արտախորհրդարանական քաղաքական ընդդիմադիր ուժ: Այդ դեպքում հնարավոր կլիներ ոչ միայն խնդիրները հստակ ձևակերպել, այլև կառավարության բացթողումներն ավելի հստակ ներկայացնել:

Ամենևին էլ պատահական չէ, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ ձևավորելու ցանկությունը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մոտ ծնվեց, քանի որ, ի թիվս այլ հմտությունների, նա ունի նաև հեռուն մոտիկից տեսնելու փորձառություն, ինչը կօգնի երկրում լճացած քաղաքական դաշտը դադարի ռեժիմից դուրս բերելու և երկիրը զարգացման ճանապարհով տանելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular