ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մեր բառապաշարից պետք է հանենք «հողերի հանձնում» արտահայտությունը. Զարուհի Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական լրատվամիջոցները շրջանառում են Արցախյան պատերազմի ժամանակ բազում կյանքերի գնով ձեռք բերված հողերի հանձնման հարցն Ադրբեջանին: Մամուլ նետված հարցը խիստ խոցելի է, որն էլ հղի է հետեւանքներով:

Դեռ երեկ Ազատության հրապարակում հավաքվել էին մարդիկ, որոնց հիմնական պահանջը մեկն էր՝ ոչ մի թիզ հող Ադրբեջանին:

Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հարցին, ասաց. «Նախեւառաջ, մենք մեր բառապաշարից պետք է հանենք «հողերի հանձնում» արտահայտությունը: Բոլորը պետք է լավ իմանան, որ մենք հանձնելու հողեր չունենք, ընդհակառակը, մենք ունենք տարածքներ, որոնք պետք է ազատագրենք: Այսքանով թեման փակված պետք է համարել ու ընդհանրապես չանդռադառնալ դրան»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, թե այն անձինք, ովքեր խոսում են հողերը հանձնելու մասին «հանցագործներ են»: «Մենք այսօր խնդիր ունենք ունենալու պետություն, ունենալու հայրենիք եւ պաշտպանելու դրանք»,- ասաց նա:
Խոսելով նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի մասին՝ պատգամավորը նշեց. «Անկախ նրանից, թե ինչ նպատակով է նա եկել Հայաստան, Լավրովը պետք է հարգի հայ ժողովրդի շահը եւ հայ ժողովրդի իրավունքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular