Հայ-թուրքական սահմանին մոտ 24 մետր բարձրությամբ դրոշ և խաչքար է տեղադրվել (լուսանկարներ)
ՖՈՏՈԱպրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում մոտ 24 մետր բարձրությամբ դրոշ եւ խաչքար տեղադրվեց։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:
Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նախաձեռնությունն ու միաժամանակ ընդգծել, որ պատմական այս իրողությունն իր դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացմանն այս տարածաշրջանում։
Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրագործել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։