Մեքենաներ էին անցնում եւ կրակոցներ հնչեցին. Գեղամավանում կրակոցներ են եղել գյուղապետի տան մոտ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում սեպտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավից հետո կրակոցներ են հնչել:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Մնացական Վարդանյանը նշեց, որ իրենց տան կողքից անցնող մեքենաների միջից կրակոցներ են հնչել:
«Չեմ կարող ասել, որ իմ տան ուղղությամբ են այդ կրակոցներն հնչել, ուղղակի մեքենաներ էին անցնում եւ միջից կրակոցներ հնչեցին»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ Գեղամավան համայնքում համայանքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մնացական Վարդանյանը եւ Վաչիկ Սաղաթելյանը (ինքնառաջադրված):